Հաշվեքննիչ պալատը 2021թ. հունիսի 30-ին հերթական նիստ է անցկացրել:
Նիստի ընթացքում հաստատվել են ստուգման առաջադրանքներ՝
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ում,
- Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում,
- Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գնումների գործընթացի նկատմամբ իրականացվող հաշվեքննության շրջանակում «ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԲԸ -ում
Հաստատվել է նաև ՀՀ հաշվեքննիչ պալատի «Գործունեություն և հաշվեքննության իրականացման ծառայություններ» միջոցառման ծախսերի փոփոխված նախահաշիվը, ինչպես նաև փոփոխություններ և լրացումներ են կատարվել քաղաքացիական ծառայության մի շարք պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին և այլ որոշումներում:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ:
Հինգշաբթի, Հուլիս 1, 2021