Հաշվեքննիչ պալատը 2020թ. դեկտեմբերի 3-ին հերթական նիստ է անցկացրել:
Նիստի ընթացքում փոփոխություն է իրականացվել Հաշվեքննիչ պալատի 2020թ. գործունեության ծրագրի 2-րդ մասում, համաձայն որի, Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն կիրականացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունում «Կենսաթոշակառուների ցանկերի ձևավորում, կենսաթոշակների նշանակում, կենսաթոշակների վճարման իրականացում» թեմայով:
Հաշվեքննիչ պալատը, հիմք ընդունելով հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքը և պետական բյուջեի վեց ամիսների հաշվեքննության կասեցմամբ հաշվեքննության ժամկետի երկարաձգումը, որոշել է կասեցնել բյուջեի ինն ամիսների հաշվեքննությունները մինչև պետական բյուջեի վեց ամիսների հաշվեքննությունների ավարտը:
Նիստի ընթացքում հաստատվել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակում «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» և «Երևանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ներում ստուգման առաջադրանքները:
Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ իրականացվել են նաև փոփոխություններ և լրացումներ մի շարք հաշվեքննությունների և ստուգումների առաջադրանքներում փոփոխություններ կատարելու մասին որոշումներում:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: