Սույն թվականի ապրիլի 3-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային  կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը նշանակվել է հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար:

Կարեն Առուստամյանը դեռ 2005 թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչությունում, որպես մասնագետ, նույն թվականից` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վերլուծական եւ մեթոդաբանական վարչությունում, որպես գլխավոր մասնագետ, ապա` տեսչության պետ։ Ավելի քան տաս տարի աշխատելով վերահսկիչ պալատում Կարեն Առուստամյանը օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից զբաղեցնում էր ՀՀ hաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետի պաշտոնը: Նշենք նաև, որ համատեղության կարգով դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում և ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 

ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Առուստամյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

Կիրակի, Ապրիլ 5, 2020