ԺՈՐԱ ՄԱՔՍԻՄԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Աշխատել է Հրազդանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի կապիտալ շինարարության բաժնում, որպես ինժեներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Հրազդանի շրջանի տարածքային զբաղվածության կենտրոնում` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության Կոտայքի տարածքային բաժնում, որպես 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունում` առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, այնուհետև` գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ:

2008թ. աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես գլխավոր մասնագետ, ապա` վարչության պետի տեղակալ:

2011թ.-ից հինգերորդ վարչության պետն է:

oրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետն է:

2023թ․ հոկտեմբերի 12-ից նշանակվել է ՀՀ hաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետ:

Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը:


Ծնվել է 1966թ. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: