ԳԵՎՈՐԳ ՀԵՆՐԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունում
1998-2000թթ. աշխատել է ՀՀ սեփականաշնորհման նախարարի աշխատակազմի ղեկավար:
2000-2002թթ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության գնահատման վարչության պետ, նախարարի խորհրդական
2002թ. աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի սեփականաշնորհման վերահսկողության բաժնի պետ, ավելի ուշ` ՀՀ պետական բյուջեի մուտքերի և սեփականաշնորհման վարչության պետ, եղել է ԱԺ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ
2007թ. ՀՀ վերահսկիչ պալատում աշխատել է որպես բաժնի պետ
2008թ. վարչության պետի տեղակալ
2014թ. փետրվարից ՀՀ ՎՊ աշխատակազմի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետն է
օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչության պետն է:
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը և ասպիրանտուրան
1997թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրան «Մեքենաշինական արդյունաբերության կազմակերպում և էկոնոմիկա» մասնագիտությամբ
Ծնվել է 1962թ. մայիսի 11-ին Երևանում:
Ամուսնացած է, ունի 3 զավակ: