ԺԻՐԱՅՐ ՍԱՄՎԵԼԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ

2024   թվականի հունվարի 3-ից Հաշվեքննիչ պալատի կատարողականի հաշվեքննության վարչության պետն է:

2020-2024    թվականներին աշխատել է Հաշվեքննիչ պալատում, որպես մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետի տեղակալ:

2017-2020     թվականներին աշխատել է Վերահսկիչ (Հաշվեքննիչ) պալատում, որպես խորհրդական:

2016-2017     թվականներին աշխատել է Կենտրոնական բանկում, որպես բանկային համակարգի կարգավորման մասնագետ:

 

Գիտամանկավարժական գործունեություն

2017 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

2020 թվականից Բարձրագույն որակավորման կոմիտեի՝ գիտական աստիճաններ շնորհող՝ տնտեսագիտության 015 մասնագիտական խորհրդի անդամ է:

Հանդիսացել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահ (անդամ):

Շուրջ 5 տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ (համահեղինակ) է:

 

 

2017   թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

2014   թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ գործարար կառավարման մագիստրոսի (MBA) որակավորմամբ:

2014   թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության մագիստրոսի որակավորմամբ, Ֆինանսներ մասնագիտացմամբ (գերազանցությամբ):

2012   թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագիտության բակալավրի որակավորմամբ (գերազանցությամբ):

 

Վերապատրաստումներ և խորհրդաժողովներ

2023   Բարձրագույն աուդիտորական մարմինների անկախության պրոակտիվ պաշտպանություն, INTOSAI IDI, Պրահա:

2022   ACCA - Հաշվապահական հաշվառման և գործարարության դիպլոմ (խորացված մակարդակ):

2019   Պարտքի կառավարման կատարողականի գնահատում, Վիեննայի միացյալ ինստիտուտ, Վիեննա:

2018   Աուդիտի բարձրագույն մարմինների կատարողականի գնահատման ձևաչափ, INTOSAI IDI, Մադրիդ:

2018   Աուդիտի մեթոդաբանության խորհրդաժողով, EUROSAI, Վարշավա:

2017   ACCA CertIPSAS - Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտներ:

2017   ACCA CertIA - Միջազգային աուդիտ:

2016   Շուկայական ռիսկի վերլուծություն, ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգ:

 

 


Ծնվել է 1993թ. հուլիսի 7-ին Երևան քաղաքում:

Մասնագիտական որակավորում` ՀՀ որակավորված աուդիտոր է (Որակավորման վկայական N Ա0169):

Գիտական աստիճան` Տնտեսագիտության թեկնածու է: