ՀՀ հաշվեքննիչ պալատի, ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի (USA Government Accountability Office – GAO, այսուհետև՝ ԱՄՆ ԲՀՄ) և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID, այսուհետև՝ ԱՄՆ ՄԶԳ) համատեղ ծրագրի շրջանակում 2023 թվականի նոյեմբերի 7-ից 16-ը ԱՄՆ ԲՀՄ գերազանցության կենտրոնի փորձագետները գտնվում էին Երևանում։

Այցի շրջանակներում փորձագետները պալատի հաշվեքննողների համար իրականացրեցին «Ֆինանսական հաշվեքննության մեթոդաբանությունը» թեմայով վերապատրաստման ծրագիր, ինչպես նաև փորձագետների և պալատի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցավ ֆինանսական հաշվեքննության կարողությունների զարգացման մարտահրավերների վերաբերյալ աշխատաժողով։

Այցի ընթացքում Հաշվեքննիչ պալատի առաջիկա տարիների ռազմավարական նպատակների աջակցման միջոցառումների պլանավորման նպատակով պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ինչպես Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության և վարչական մասի ղեկավարության, այնպես էլ պալատի մի շարք արտաքին գործընկերների հետ։

 

Ծանոթություն
2020 թվականի հունիսի 23-ին մեկնարկել է «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով ծրագիրը, որն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և ԱՄՆ բարձրագույն հաշվեքննիչ մարմնի (GAO) աուդիտի գերազանցության կենտրոնի միջգերատեսչական պայմանագրի շրջանակներում։ Եռամյա ծրագրի շրջանակում GAO-ի աուդիտի գերազանցության կենտրոնը ՀՀ Հաշվեքննիչ պալատին պետք է տրամադրեր կարողությունների զարգացման, վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ: 
2020թ-ից ի վեր՝ GAО-ի աուդիտի գերազանցության կենտրոնն աջակցել է Հաշվեքննիչ պալատին կարիքների գնահատման, իրավական բարեփոխումների շրջանակներում խորհրդատվության, էթիկայի կանոնների և մշտադիտարկման մեխանիզմների մշակման, հաշվեքննությունների պլանավորման, որակի կառավարման համակարգի, ֆինանսական և համապատասխանության հաշվեքննությունների մեթոդաբանությունների մշակման, հաղորդակցության ուղիների բարելավան և այլ ուղղություններով։

 

 

 

Ուրբաթ, Նոյեմբեր 17, 2023