Հաշվեքննիչ պալատի աշխատակազմը ղեկավարում է գլխավոր քարտուղարը, որը նշանակվում է հաշվեքննիչ պալատի որոշմամբ:

 

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի օրինականություն և արդյունավետություն», «ՀՀ դեղերի շրջանառության օրինականություն և արդյունավետություն» թեմաներով

 

 

 

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի  «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» (մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության հետ համատեղ), «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմաներով

 

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացված վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման օրինականություն և արդյունավետություն» թեմայով

 

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմայով (ութերորդ վարչության հետ համատեղ)

 

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում», «Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության  զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող համայնքների  գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով  անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքների արոտավայրերի ջրարբիացում, ցանցերի կառուցում և դաշտային  ճանապարհների  անցանելիության ապահովում», «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին շինարարության նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում» թեմաներով

 

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմայով

 

 

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմայով

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» (չորրորդ վարչության հետ համատեղ), «ԵԱՏՄ մարմիններում բյուջետային միջոցների ձևավորում, կառավարում ու տնօրինում, գույքի և այլ ակտիվների օգտագործում (համատեղ)» թեմաներով

 

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում», «Ռուսատանի Դաշնության հաշվիչ պալատի հետ համատեղ` Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված Երևան քաղաքում Ռուս-Հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին համաձայնագրով կողմերի համար սահմանված պարտավորությունների կատարման օրինականություն և արդյունավետություն» թեմաներով

 

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ բնապահպանության նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմայով (իրավաբանական վարչության հետ համատեղ)

 

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի , հարկերի և հավաքագրումների) գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք, որպես եկամուտ, բյուջեներ փոխանցում (համատեղ)», «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում», «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» (երկրորդ վարչության հետ համատեղ),  «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմաներով

Վարչությունը` 

  1. կազմակերպում է  Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության գործընթացի մեթոդական ապահովումը.
  2. կազմակերպում է հաշվեքննության ստանդարտների նախագծերի, մեթոդական ցուցումների նախագծերի, ձեռնարկների նախագծերի, հաշվեքննության գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերի և այլ մեթոդական փաստաթղթերի (ներառյալ` դրանցում լրացումների և փոփոխությունների) մշակումը և դրանք ներկայացնում հաստատման.
  3. մշակում և ներկայացնում է մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրի, գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանության, հաշվեքննության իրականացման մեթոդաբանության և ուղեցույցների, հաշվեքննիչ պալատի անդամների գործունեությանն առնչվող՝ միջազգային իրավական պրակտիկայով պայմանավորված ուղենշային չափանիշների   նախագծեր․
  4. Հաշվեքննիչ պալատի որոշման հիման վրա իրականացնում է հաշվեքննություն, այդ թվում` ստուգում.
  5. կազմում և ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդման, պետական բյուջեի կատարման եզրակացության, Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծերը.
  6. ապահովում է Հաշվեքննիչ պալատի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ.
  7. մշակում է Հաշվեքննիչ պալատի շարունակական զարգացման ծրագրերի նախագծերը.
  8. իրականացնում է <<Հաշվեքննիչ պալատի մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված հաշվեքննության արդյունքների վերլուծություններ․
  9. իրագործում է վարչության աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։

2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ բնապահպանության նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» (տասներորդ վարչության հետ համատեղ), «Տեսչական գործառույթ իրականացնող պետական մարմինների կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմաներով

Վարչությունը`

1) կազմակերպում է Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության գործընթացի իրավական մասնագիտական ապահովումը

2) կատարում է Հաշվեքննիչ պալատում ընդունվող իրավական ակտերի մասնագիտական փորձաքննություն

3) մասնագիտական եզրակացություն է ներկայացնում հաշվեքննության արդյունքում կազմվող ընթացիկ եզրակացությունների նախագծերի, հաշվեքննությունների վերլուծությունների արդյունքների նախագծերի, պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության նախագծի իրավաբանական հիմնավորվածության վերաբերյալ

4) ներկայացնում և պաշտպանում է Հաշվեքննիչ պալատի շահերը դատական և այլ պետական մարմիններում` այդ թվում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալով որպես հայցվոր կամ պատասխանող

5) հաշվեննության օբյեկտի կողմից կատարված արարքում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, մինչև Հաշվեքննիչ պալատի որոշում ընդունելը, տալիս է մասնագիտական եզրակացություն: Համապատասխան որոշում ընդունվելու դեպքում կազմակերպում է այդ առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության և այլ իրավապահ մարմինների հետ տարվող աշխատանքները

6) հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տրամադրած նյութերի հիման վրա ուսումնասիրում է հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հիմնավորվածությունը և ներկայացնում համապատասխան առաջարկություն

7) Հաշվեքննիչ պալատի որոշման հիման վրա իրականացնում է հաշվեքննություն, այդ թվում` ստուգում

8) իրագործում է վարչության աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։

 

 

ՀՀ հաշվեքննիչ պալատի կանոնադրության համաձայն՝ ֆինանսատնտեսական եվ հաշվապահական հաշվառման վարչությունը.
1) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.
2) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորումը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, բյուջետային հայտերի կազմումը և ներկայացումը, ֆինանսական գործունեության վերլուծությունը և հաշվետվությունների կազմումը, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփումը և ներկայացումը, ինչպես նաև կազմում է ծախսային նախահաշիվներ և ներկայացնում հաստատման, ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների օգտագործումը.
3) ապահովում է Հաշվեքննիչ պալատի համար գնումների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացումը.
4) ապահովում է Հաշվեքննիչ պալատի վարչական համալիրի շահագործումը, դրա և հարակից տարածքների բարեկարգումը և բարվոք վիճակի պահպանումը, տեխնիկական սպասարկման ապահովման աշխատանքները․
5) կազմակերպում է Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամենամյա արտաքին աուդիտ իրականացնող արտաքին աուդիտորական կազմակերպության հետ տարվող աշխատանքները:
6) իրագործում է վարչության աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։

ՀՀ հաշվեքննիչ պալատի կանոնադրության համաձայն՝ արարողակարգի և փաստաթղթաշրջանառության վարչությունը.
1) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի փաuտաթղթային uպաuարկումը, ապահովում է փաuտաթղթաշրջանառության կազմակերպումը
2) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի և օտարերկրյա պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը
3) www.armsai.am և www.azdarar.am ինտերնետային կայքերում հրապարակում է օրենքով պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը
4) կազմակերպում է փոuտի և uուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները
5) կատարում է արխիվային փաuտաթղթերի փորձագիտական արժևորումը, uտեղծում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաuտաթղթերի հաշվառումը, ապահովում է արխիվային փաuտաթղթերի ապահովագրական ֆոնդի uտեղծումն ու պահպանումը
6) Սղագրում է Հաշվեքննիչ պալատի նիստերի և Նախագահի մոտ անցկացված խորհրդակցությունների արձանագրությունները և սրբագրում է Հաշվեքննիչ պալատում ընդունվող բոլոր փաստաթղթերը և գրությունները
7) իրագործում է վարչության աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։

ՀՀ հաշվեքննիչ պալատի կանոնադրության համաձայն՝ անձնակազմի կառավարման բաժինը.
1) իրականացնում է անձնակազմի կառավարման և կազմակերպման աշխատանքները.
2) նախապատրաստում է Նախագահի և Գլխավոր քարտուղարի անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը և իրականացնում է ստորագրված հրամանների հաշվառման աշխատանքները.
3) քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Հաշվեքննիչ պալատի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները.
5) ապահովում է Հաշվեքննիչ պալատում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.
6) իրագործում է բաժնի աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։