2019 թվականի մայիսի 14-ին տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի հերթական նիստ։ Օրակարգում ներառված էր ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման փաստաթղթի քննարկումը:

Հաշվեքննիչ պալատը տարեկան հաղորդման մեջ արտացոլել է հաշվեքննության առավել ուշագրավ արդյունքները, հաշվի առնելով այն փաստը, որ համաձայն օրենքի պահանջի, պալատի բոլոր եզրակացությունները ներկայացվել են Ազգային ժողով, կառավարություն և հրապարակվել են Հաշվեքննիչ պալատի պաշտոնական ինտերնետային կայքում։

Առաջին անգամ Պալատը հաստատեց տարեկան հաղորդումը այս ձևաչափով, որը պայմանավորված է «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքով: Նույն օրենքի պահանջով շուտով Պալատը Ազգային ժողովի ամբիոնից կներկայացնի նախորդ տարվա իր գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որն իր մեջ ամփոփ տեղեկատվություն է պարունակում Պալատի 2018 թվականի ողջ գործունեության և ընթացիկ եզրակացությունների վերաբերյալ։

Նիստի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ այլ հարցեր, որոնց կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները․

 

1. Նոր հաշվեքննություններ են բացվել 2019 թվականի գործունեության ծրագրում․

-ՀՀ բնապահպանության նախարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեություն

-ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր:

 

            2. Հաստատվել են հետևյալ հաշվեքննությունների առաջադրանքները.

-ՀՀ տրանսպորտի, կապի եվ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հյուսիս–հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագիր

-ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարմանծառայության ֆինանսատնտեսական գործունեություն

-ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեություն։

Մի շարք հաշվեքննությունների առաջադրանքներում կատարվել է փոփոխություններ՝ պաշտոնատար անձանց կազմի և ժամկետների վերաբերյալ, ինչը պայմանավորված է հաշվեքննությունների արդյունավետության բարձրացման նպատակով:

 

 

 

Ուրբաթ, Մայիս 17, 2019