PAR discussion
Zorayr Karapetyan

2024 թվականի ապրիլի 12-ին ք․ Երևանում տեղի է ունեցել հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում ԵՄ/ՏՀԶԿ ՍԻԳՄԱ ծրագրի կողմից մշակված Հանրային կառավարման վերանայված սկզբունքների շնորհանդեսը։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության, ԵՄ պատվիրակության, ՍԻԳՄԱ ծրագրի, ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

            Շնորհանդեսի շրջանակներում ՍԻԳՄԱ ծրագրի խորհրդատուների համակարգմամբ տեղի է ունցել պանելային քննարկում «Հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարման կարգավիճակի և հիմնական մարտահրավերների» վերաբերյալ, որին Հաշվեքննիչ պալատի կողմից մասնակցում էր Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության միջազգային կապերի վարչության պետ Զորայր Կարապետյանը։ Պանելային քննարկման ընթացքում Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ արտաքին պետական հաշվեքննության ոլորտի բարեփոխումների շրջանակը, բարձրագույն հաշվեքննիչ մարմինների միջազգային ստանդարտներին (ISSAI) համապատասխանության առնչությամբ CEPA-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների իրագործման ընթացքը, ինչպես նաև ոլորտում առկա մարտահրավերները և դրանց դիմագրավմանն ուղղված Հաշվեքննիչ պալատի ռազմավարական մոտեցումները։

            Շնորհանդեսի շրջանակներում տեղի են ունեցել նաև հանրային կառավարման ոլորտի մի շարք պանելային քննարկումներ հանրային կառավարման բարեփոխումների համակարգման հիմնահարցերի, հանրային ծառայությունների որակի բարձրացման մարտահրավերների,  պետական գնումների ոլորտի բարեփոխումների վերաբերյալ։

 

 

Չորեքշաբթի, Մարտ 13, 2024