2023թ. փետրվարի 28-ին Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի արտահերթ նիստը:

Պալատի նախագահի առաջարկով պալատի ներքին գործընթացներին վերաբերվող մի շարք որոշումներ հաստատվել են չզեկուցվող ընթացակարգով։
Նիստի ընթացքում Պալատի կողմից դրական վերաբերմունքի են արժանացել հետևյալ հաշվեքննությունների արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունները.
- Հայաստանի Հանրապետության թվային փոխակերպման (թվայնացման) գործընթաց,
- Ծաղկաձորի համայնքապետարանում ֆինանսատնտեսական գործունեություն,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ճանապարհային ցանցի բարելավման դրամաշնորհային և վարկային ծրագրեր,
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի վարկային և դրամաշնորհային ծրագրեր,
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեում՝ պետական բյուջեի մուտքերի ձևավորման կանոնակարգված գործունեություն։
Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող կատարողականի հաշվեքննության գործընթացի և դրա արդյունքների որակական բարելավման նկատառումներով նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել է նաև Հաշվեքննիչ պալատի կանոնադրությունում փոփոխություններ իրականացնելու մասին որոշումը, համաձայն որի՝ կձևավորվի կատարողականի հաշվեքննության ստորաբաժանում։ 
Բացի վերոգրյալից՝ նիստի ընթացքում քննարկվել է Հաշվեքննիչ պալատի ռազմավարության 2022թ․ մշտադիտարկման զեկույցը, որի հիման վրա հավանության է արժանացել Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագրի իրականացումն ապահովող՝ 2023 թվականի միջոցառումների պլանը։
 

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ:

 

Հաստատված ընթացիկ եզրակացություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հինգշաբթի, Մարտ 2, 2023