2023թ. մարտի 21-ին տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Որպես նվիրաբերություն գումար ընդունելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների գաղտնազերծման հանգամանքը՝ Հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել հրապարակելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե որպես նվիրաբերություն փոխանցված միջոցների օգտագործման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։
Հերթական նիստի շրջանակներում հաստատվել է նաև «Հաշվեքննիչ պալատում էթիկայի կանոնների գործնական կիրառման մշտադիտարկում իրականացնելու մասին» և «Հաշվեքննիչ պալատի 2024 -2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ներառյալ 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերը հաստատելու մասին» որոշումները։
Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ընթացակարգային բնույթի փոփոխություններ են կատարվել նաև մի շարք որոշումներում։
Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ: