2019 թվականի փետրվարի 13-ին ՀՀ հաշվեքննիչ պալատը արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.
- -Փոփոխություն կատարվեց ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրում՝ որպես ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հաշվեքննության առարկա նախատեսելով ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառությունը։ Նշված փոփոխությամբ պայմանավորված փոփոխություն կատավեց նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հաշվեքննության առաջադրանքում, որով նախատեսվեց իրականացնել կատարողականի հաշվեքննություն վերոնշյալ առարկայի նկատմամբ։
- -Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննությունների /ստուգումների/ առավել արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով հաշվեքննություն /ստուգում/ իրականացնող պաշտոնատար անձանց կազմում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում հաշվեքննության առաջադրանքում և դրա շրջանակներում իրականացվող «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ստուգման առաջադրանքներում, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեում հաշվեքննության առաջադրանքում և դրա շրջանակներում իրականացվող «Ջրառ» ՓԲԸ-ում ստուգման առաջադրանքում, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունում հաշվեքննության առաջադրանքում։
Չորեքշաբթի, Փետրվար 13, 2019