2018թ. օգոստոսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի հերթական նիստը, որը վարել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը։ Նիստին մասնակցում էին Հաշվեքննիչ պալատի անդամներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Հաշվեքննիչ պալատը հերթական նիստում ընդունել է հետևյալ որոշումները՝

  1. ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի բյուջետային հայտը հաստատելու մասին

Սույն որոշումով հաստատվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի բյուջետային հայտըմ որը օրենքով սահմանված կարգով կհրապարակվի ՀՀ հաշվեքննիչ պալատի կայքի որոշումներ բաժնում:

2. ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված հաշվեքննության մի շարք առաջադրանքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունվել է երեք առանձին որոշում, որոնցից առաջին երկուսը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ինչպես նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններում հաշվեքննության առաջադրանքներով սահմանված հաշվեքննություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց ցուցակներից Հաշվեքննիչ պալատի համապատասխան աշխատակցին հանելու մասին է (վերջինս իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ):

Վերջին որոշումը ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում հաշվեքննության առաջադրանքով նախատեսված զննման և դիտարկման ընթացակարգերի իրականացման ժամկետների՝ 12 աշխատանքային օրով երկարաձգման մասին է:

 

 

 

 

Երկուշաբթի, Օգոստոս 6, 2018