2018 թվականի սեպտեմբերրի 3-ին տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի նիստ։ Օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները․
- Հաշվեքննություն իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարությունում: Հաշվեքննությունը ընդգրկում է հետևյալ 3 ուղղությունները՝
- Ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովմանն ուղղված պետական գաղտնիք պարունակող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գնումներ»,
- «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաբյուջետային միջոցների ձևավորում և օգտագործում»,
- «Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված պաշտպանության ոլորտում գործող հիմնադրամների ֆինանսատնտեսական գործունեություն»։
Յուրաքաչյուր ուղղության մասով հաստատվել է առանձին առաջադրանքներ:
- Մի շարք հաշվեքննությունների առաջադրանքներում պաշտոնատար անձանց կազմում կատարվել է փոփոխություններ՝ կապված աշխատանքի անհրաժեշտությամբ և հաշվեքննությունների արդյունավետության բարձրացման հետ:
Երկուշաբթի, Սեպտեմբեր 3, 2018