2019 թվականի մարտի 18-ին ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստ է անցկացրել: Նիստի օրակարգում ներառված հարցերի կապակցությամբ Հաշվեքննիչ պալատը կայացրել է հետևյալ որոշումները.

- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվող ստուգման ընթացքում առանձին երկու ուղղություններով առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու վերաբերյալ երկու որոշում է կայացվել։ Միաժամանակ, հայտնում ենք, որ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում ստուգումը շարունակվում է և մինչև դրա ավարտը «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տեղեկությունների հրապարակումն արգելվում է։

- «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությում իրականացվող հաշվեքննության շրջանակներում ընդերքի մասով հաշվեքննությունը կասեցնելու որոշում է ընդունվել՝ նախաքննության մարմինների կողմից հաշվեքննությանն առնչվող էական նշանակություն ունեցող փաստաթղթերի առգրավման հիմքով:

- Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ հաշվեքննիչ պալատի մի շարք  որոշումներում՝ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածի և հաշվեքննությունն իրականացնող անձանց կազմի մասով:

 

 

 

Երեքշաբթի, Մարտ 19, 2019