Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի նախագահությամբ 2022թ. մարտի 30-ին գումարվել է Հաշվեքննիչ պալատի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հաստատվել են հետևյալ որոշումները.
- Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2022 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 308–Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,
- Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի մայիսի 26-ի թիվ 93-Լ որոշման մեջ ուղղում և փոփոխություն կատարելու մասին,
- Հաշվեքննիչ պալատի պարգևատրման ֆոնդի մեծությունը և պալատի անդամների պարգևատրման չափը հաստատելու մասին:
Նիստի ընթացքում հաստատվել է Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող վերելակների հիմնանորոգման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը:
Ժամկետային և ընթացակարգային բնույթի փոփոխություններ են կատարվել նաև մի շարք հաշվեքննությունների և ստուգումների առաջադրանքներում, տրվել են համապատասխան հանձնարարականներ:
Հրապարակման ենթական բոլոր որոշումներին ծանոթացեք այս հղմամբ: