ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ
I. ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈԻ ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄՆԵՐ
1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 23/3 որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման ծրագրի հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներով:
Վերոնշյալ հաշվեքննությունն իրականացնելու համար վարչությանն անհրաժեշտ է վերը նշված բնագավառի մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետ:
II. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3.Պայմանագիրը կնքելու պահից մինչև հաշվեքննության ավարտը՝ 28.02.2020թ. ներառյալ:
IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4. Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է վերջինիս մասնակցությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման ծրագրի հաշվեքննությանը:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Փորձագետը հաշվետվություն ներկայացնում է մինչև աշխատանքների իրականացման սահմանված ժամանակահատվածի ավարտը:
VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Սույն ծրագրի 1-ին կետով սահմանված աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքներով հաշվետվության կազմում ու 5-րդ կետով սահմանված ժամկետներում ներկայացում:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարիանունով (դիմումի ձևը հետևյալ հղումով),
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 12.12.2019թ.
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: