Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019թ.
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) ՀՀ քաղաքացիներինտեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնիվերաբերյալ
1. Հաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետի տեղակալ
(Ծածկագիր՝ 46-32.4-Ղ4-1)
Հիմնական գործառույթները՝
1. համակարգում է Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրով Վարչությանը վերապահված հաշվեքննության առաջադրանքների հիման վրա հաշվեքննության, այդ թվում՝ ստուգման իրականացումը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ.
2. կազմակերպում է Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, հաշվեքննության ավարտից հետո ընթացիկ եզրակացության նախագծի մշակման և կազմման աշխատանքները.
3. համակարգում է հաշվեքննության ընթացքում հանցագործության առերևույթ հատկանշների կասկածի ի հայտ գալու պարագայում Հաշվեքննիչ պալատին անհապաղ տեղեկացնելու աշխատանքները.
4. համակարգում է Վարչության կողմից հաշվեքննվող մարմինների ներքին աուդիտի համակարգի ուսումնասիրման աշխատանքները.
5. համակարգում է Վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին Հաշվեքննիչ պալատի նիստի օրակարգում հարցեր ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնըզբաղեցնելու համար պահանջվում է՝
- տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ
- «Բյուջետային համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Գնումների մասին», «Ներքին աուդիտի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
• Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 28.10.2019թ.ներառյալ
• Աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 19:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվողպահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետությանքաղաքացիները: Քաղաքացիական ծառայությանպաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունիայն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամսահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրայինծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որըհանրային ծառայության տվյալ պաշտոնինշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իրլիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, ևդատվածությունը սահմանված կարգով հանված կամմարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետայինպարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• Դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարիանունով (դիմումի ձևը՝ ստորև),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-իցմինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
• Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարողեն զանգահարել Հաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժին
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Դիմումի ձև
Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի
գլխավոր քարտուղար պարոն Հ. Ավագյանին
(Դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը, էլ. փոստի հասցեն)
ԴԻՄՈՒՄ
Հարգելի պարոն Ավագյան
Խնդրում եմ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի չորրորդվարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 46-32.4-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը:
Դիմող՝ -------------------------------- ---------------------------------------------
(ստորագրություն) Անուն, ազգանուն
«--------» -----------------------------2019թ.