ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ
I. ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈԻՄՆԵՐԸ
1. Հաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության աշխատանքային ծավալը կտրուկ ավելացել է՝ պայմանավորված ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի մայիսի 14-ի թիվ 11/6 որոշմամբ հաստատված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի հաշվեքննության շրջանակներում իրականացվող աշխատանքներով:
Վերոնշյալ հաշվեքննությունն իրականացնելու համար վարչությանն անհրաժեշտ է ավտոմոբիլային ճանապարհների շինարարության բնագավառի մասնագիտական գիտելիքներ ունեցող ինժեներ (փորձագետ):
II. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3. Փորձագետը ներգրավվում է պայմանագիրը կնքելու պահից մինչև հաշվեքննության ավարտը՝ 30.12.2019թ.:
IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4. Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է վերջինիս մասնակցությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի հաշվեքննությանը:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Փորձագետը հաշվետվություն ներկայացնում է մինչև աշխատանքների իրականացման սահմանված ժամանակահատվածի ավարտը:
VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Սույն ծրագրի 1-ին կետով սահմանված աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքներով հաշվետվության կազմում ու 5-րդ կետով սահմանված ժամկետներում ներկայացում:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- -մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- -արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- -մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- -անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 12.09.2019թ. ներառյալ:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: