Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2019թ.
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ
1. Հաշվեքննիչ պալատի վեցերորդ վարչության պետի տեղակալ (Ծածկագիր՝ 46-32.6-Ղ4-1)
Հիմնական գործառույթները՝
- համակարգում է Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրով Վարչությանը վերապահված հաշվեքննության առաջադրանքների հիման վրա հաշվեքննության, այդ թվում՝ ստուգման իրականացումը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ.
- կազմակերպում է Հաշվեքննիչ պալատի գործունեության ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, հաշվեքննության ավարտից հետո ընթացիկ եզրակացության նախագծի մշակման և կազմման աշխատանքները.
- համակարգում է հաշվեքննության ընթացքում հանցագործության առերևույթ հատկանշների կասկածի ի հայտ գալու պարագայում Հաշվեքննիչ պալատին անհապաղ տեղեկացնելու աշխատանքները.
- համակարգում է Վարչության կողմից հաշվեքննվող մարմինների ներքին աուդիտի համակարգի ուսումնասիրման աշխատանքները.
- համակարգում է Վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին Հաշվեքննիչ պալատի նիստի օրակարգում հարցեր ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- - տնտեսագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պահանջվող աշխատանքի բնագավառում՝ հինգ տարվա աշխատանքային ստաժ
- - «Բյուջետային համակարգի մասին», «Հանրային ծառայության մասին», «Հաշվեքննիչ պալատի մասին», «Աուդիտորական գործունեության մասին», «Գնումների մասին», «Ներքին աուդիտի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- - անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- - համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- - Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
- - Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 29.08.2019թ. ներառյալ
- - Աշխատավարձի չափը՝ 256.623 ՀՀ դրամ:
- - Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 19:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- - Դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կարող եք բեռնել հետևյալ հղումով),
- - տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- - արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- - մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- - անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Հաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժին
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am: