ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
I. ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է վարչության գործառույթների ծավալների կտրուկ ավելացման հետ, ինչն անհնարին է դարձնում վարչությունում առկա ռեսուրսների միջոցով անձնակազմի կողմից դրանց լիարժեք և պատշաճ կերպով իրականացումը: Վարչությունում հաշվապահական հաշվառման նոր ավտոմատացված համակարգը դեռևս ներդրման և թեստավորման գործընթացում է: Ստեղծված իրավիճակը, մասնավորապես, պայմանավորված է վարչության կողմից շահագործվող հաշվապահական հաշվառման նոր ծրագրի ներդրման, հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցում կատարելու հետ, որի հետևանքով վարչության կողմից հաշվապահական հաշվառումն իրականացվում է դեռևս հին հաշվապահական հաշվառմանը զուգահեռ:
II. ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
2. Բարձրագույն կրթություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ
3. Պայմանագիրը կնքելու պահից մինչև մեկ տարի ժամկետով:
IV. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4. Վարչության կողմից հաշվապահական հաշվառման համապատասխանեցում հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին, հաշվապահական հաշվառման համակարգի ավտոմատացման մակարդակի բարձրացում:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Փորձագետը հաշվետվություն ներկայացնում է յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 7 օրվա ընթացքում:
VI. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Սույն ծրագրի 1-ին կետով սահմանված աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքներով հաշվետվության կազմում ու 5-րդ կետով սահմանված ժամկետներում ներկայացում:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- - դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կարող էք բեռնել այս հղումով),
- - մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- - արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- - մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- - անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 29.08.2019թ.
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: