Ուրբաթ, 3 մայիսի 2019թ.
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ
1. Հաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետ
(Ծածկագիր՝ 90-2.1-4)
Հիմնական գործառույթները՝
1) Կազմակերպում է Վարչության տարեկան ծրագրի և ընթացիկ աշխատանքային պլանների կազմման աշխատանքները:
2) Կազմակերպում է Վարչության տարեկան և ընթացիկ հաշվետվությունների կազմման աշխատանքները:
3) Ապահովում է Վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամի հանձնարարականների կատարումը Վարչության աշխատակիցների կողմից:
4) Վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Վարչությունում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
5) Ղեկավարում է տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում վերահսկողության կազմակերպման և իրականացման աշխատանքները:
6) Մշակում է վերահսկողության իրականացման ծրագիրը:
7) Վերահսկողության ընթացքում գործնական և մեթոդական օգնություն է ցուցաբերում Վարչության աշխատակիցներին:
8) Կազմակերպում և անցկացնում է վերահսկողության ընթացիկ արձանագրությունների քննարկումներ:
9) Կազմում է վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը:
10) Կազմակերպում է վերահսկողության իրականացումն ապահովող նամակների, գրությունների պատրաստումը:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ Հողային օրենսգրքի, «Հաշվեքննիչ պալատի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև, սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկեր N 1, 2):
- Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
- Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 08.05.2019թ. ներառյալ
- Աշխատավարձի չափը՝ 310.858 ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 19:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում Հաշվեքննիչ պալատի նախագահի անունով (դիմումի ձևը` ՀԵՏԵՎՅԱԼ ՀՂՈՒՄՈՎ),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
- Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Հաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժին
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am: