Ուրբաթ, 19 ապրիլի 2019 թ.

 

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

1. Հաշվեքննիչ պալատի առաջին վարչության գլխավոր մասնագետ

(Ծածկագիր՝ 90-2.3-54)

 

Հիմնական գործառույթները՝

1) կատարում է Վարչության տարեկան ծրագրի և ընթացիկ աշխատանքային ծրագրերի կազմման աշխատանքները.

2) իրականացնում է Վարչության տարեկան և ընթացիկ հաշվետվությունների կազմման աշխատանքները.

3) իրականացնում է տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում համապատասխան իրավական ակտերով սահմանված ժամկետներում վերահսկողություն.

4) կատարում է վերահսկողություն իրականացնող աշխատանքային խմբի աշխատանքների ղեկավարումը.

5) կատարում է վերահսկողության իրականացման ծրագրի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

6) իրականացնում է վերահսկողության ընթացքում առկա փաստերի, թերությունների, խախտումների արձանագրում և կազմում է դրանց վերաբերյալ տեղեկանք, որը ներկայացվում է աշխատանքային խմբի ղեկավարին կամ Վարչության պետին.

7) իրականացնում է համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով վերահսկողության իրականացման դիտարկման փուլում ռիսկերի բացահայտում, ստուգման արդյունքներով դրանց գնահատում, վերլուծության իրականացում, վերահսկվող օբյեկտի համապատասխան ղեկավար աշխատանքների հետ կապված արձանագրությունների քննարկում.

8)ընթացիկ հաշվետվության կազմման ընթացքում տալիս է պարզաբանումներ բացահայտված խախտումների և շեղումների վերաբերյալ, որոնք պետք է արտացոլվեն եզրակացություններում.

9) իրականացնում է Հաշվեքննիչ պալատի  նիստում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ վերահսկողության նյութերի պատրաստում.

10) կատարում է վերահսկողության իրականացումն ապահովող նամակների, գրությունների պատրաստում.

11) իրականացնում է մուտքերի մասով պետական բյուջեի կատարման մասին ՀՀ կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացության կազմման աշխատանքներ.

12) կատարում է այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստացված` Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի մշակման աշխատանքներ.

13) մասնակցում է Վարչության կողմից հրավիրված խորհրդակցություններին.:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների,  կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
  • Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ մաքսային օրենսգրքի,  «Հաշվեքննիչ պալատի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Գնումների մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,  ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
  • տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև, սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկեր N  1,2):

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 23.04.2019թ. ներառյալ
  • Աշխատավարձի չափը՝  212 309 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 19, հեռ. 011-888-145,  էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

 

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2)
դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3)
տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4)
դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5)
օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը` ԿԻՑ ՀՂՈՒՄՈՎ),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ

հեռ. 011-888-145,  էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:                          

  • Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Հաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժին  հեռ. 011-888-145,  էլ.փոստ՝ kadrer@armsai.am: