Հինգշաբթի, 4 ապրիլի 2019
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ
1. Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետի տեղակալ
(Ծածկագիր՝ 90-2.2-26)
Հիմնական գործառույթները՝
1) Վարչության պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Վարչությունում կատարվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ.
2) համակարգում է Վարչության բնականոն գործունեությունը, հետևում է հանձնարարականների ժամանակին և պատշաճ կատարմանը.
3) համակարգում է Հաշվեքննիչ պալատի համապատասխան ստորաբաժանումներին վերահսկողության ընթացքում գործնական և մեթոդական օգնություն տրամադրելու աշխատանքները.
4) համակարգում է արտաքին պետական վերահսկողության ոլորտի մեթոդաբանության ապահովմանն ու դրա կատարելագործմանն ուղղված քաղաքականության նպատակներից բխող խնդիրների բացահայտման աշխատանքները.
5) համակարգում է վերահսկողության ստանդարտների, մեթոդական ցուցումների, ձեռնարկների, վերահսկողության գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերի և մեթոդական այլ փաստաթղթերի (ներառյալ` դրանցում լրացումների և փոփոխությունների) մշակման աշխատանքները.
6) համակարգում է վերահսկողությանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ կարծիքի տրամադրման աշխատանքները.
7) համակարգում է Հաշվեքննիչ պալատի փոխհարաբերությունները օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ.
8) կազմակերպում է օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները.
9) համակարգում է Հաշվեքննիչ պալատի կողմից միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքները.
10) համակարգում է արտաքին պետական վերահսկողության զարգացման հետ կապված աշխատանքները.
11) համակարգում է Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի և տարեկան հաշվետվության նախագծերի մշակման աշխատանքները.
12) իր իրավասությունների շրջանակներում համակարգում է անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի հավաքագրման աշխատանքները.
13) կազմակերպում է Վարչության մասնագետների մասնակցությունը վերահսկողության թեմաների շուրջ կազմակերպված քննարկումներին.
14) համակարգում է Վարչության կողմից հաշվետու ժամանակահատվածում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության տարեկան հաշվետվության մասին եզրակացության պատրաստման և ամփոփման աշխատանքները:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հաշվեքննիչ պալատի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գանձապետական համակարգի մասին», «Պետական պարտքի մասին», «Գնումների մասին», «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապվածայլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- տիրապետում է ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ).
- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկեր N 1,2):
• Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
• Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 12.04.2019թ. ներառյալ
• Աշխատավարձի չափը՝ 256 623 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 19, հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը ԿԻՑ ՀՂՈՒՄՈՎ),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
• Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Հաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժին հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am: