Ուրբաթ, 1 մարտի 2019 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի» վարչության (այսուհետ՝ վարչություն)՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի Կանոնադրությամբ հաստատված գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ:
2018 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ Հաշվեքննիչ պալատի թիվ 17/1 որոշմամբ հաստատված «ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրի» 3-րդ մասով ներքին գործընթացների շարքում ներառվել են մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի, որակի կառավարման համակարգի ձևավորման հայեցակարգի, Հաշվեքննիչ պալատի անդամների գործունեությանն առնչվող՝ միջազգային իրավական պրակտիկայով պայմանավորված ուղենշային չափանիշների, հաշվեքննողների համար հատուկ ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը, հաշվեքննության մեթոդաբանության և ուղեցույցների մշակումը, Աուդիտի բարձրագույն ինստիտուտների միջազգային ստանդարտների պահանջներին համաձայն Հաշվեքննիչ պալատի 2019թ.-ի գործունեության կատարողականի ինքնագնահատման աշխատանքների նախապատրաստումը, «GIZ-ի» և «USAID-ի» հետ կնքված հուշագրերի իրականացումը, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, INTOSAI-ի, EUROSAI-ի, ASOSAI-ի հետ համագործակցության շրջանակներում պարտավորությունների կատարումը, Հաշվեքննիչ պալատի ռազմավարական զարգացման ծրագրի և դրա իրականացման միջոցառումների պլանի մշակում, հաշվեքննությունների վերլուծությունների արդյունքների հրապարակումը, Հաշվեքննիչ պալատի 2018թ.-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման պատրաստումը, Հաշվեքննիչ պալատի 2020թ.-ի գործունեության ծրագրի նախագծի մշակումը, որոնց իրականցման մասով վարչությունը ստանձնել է պարտականություն:
Ավելին՝ 2019 թվականի գործունեության ծրագրի 1-ին մասով նախատեսվել է ՀՀ ֆինանսների նախարարությունում 2018թ.-ի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննություն վարչության մասնակցությամբ, իսկ ծրագրի 2-րդ մասով՝ վարչության կողմից հաշվեքննության իրականացում հետևյալ հաշվեքննության օբյեկտներում՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում, Եվրասիական տնտեսական միության դատարանում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, ԵԱՏՄ անդամ պետության բյուջեի կատարման դրամարկղային սպասարկում իրականացնող լիազոր մարմիններում, ինչպես նաև մի շարք պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և հիմնարկներից հաշվեքննության համար անհրաժեշտ տեղեկատվության մատչելիության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում:
Ելնելով վարչության կողմից վերը նշված հաշվեքննության օբյեկտներում իրականացվելիք հաշվեքննությունների ու ստուգումների, ինչպես նաև նախատեսված ներքին գործընթացների ծավալից, Հայաստանի՝ 2019թ.-ին ԵԱՏՄ նախագահող երկիր լինելուց՝ վարչության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար անհրաժեշտ է վարչության աշխատանքներում ներգրավել փորձագետ, ով պետք է կատարի ԵԱՏՄ-ին վերաբերող առաջադրանքները՝ համապատասխան փաստաթղթերի օպերատիվ կազմման աշխատանքների իրականացում:
II. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԲԽՈՂ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն ծրագրով նախատեսված աշխատանքներն են՝ 1-ին կետում նկարագրված «ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրի» 3-րդ մասով սահմանված աշխատանքները և 2-րդ մասով սահմանված այն աշխատանքները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ պայմանագրով Հաշվեքննիչ պալատի ստանձնած պարտավորությունների կատարմանը:
III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ
3. Պայմանագիրր կնքելու պահից մինչև 2019 թվականի մայիսի 30-ը ներառյալ:
IV. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
4. Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է վերջինիս մասնակցությունը ԵԱՏՄ պայմանագրով Հաշվեքննիչ պալատի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին, ինչպես նաև «ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրի» 3-րդ մասում սահմանված ներքին գործընթացների իրականացմանը:
V. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
5. Փորձագետի կողմից հաշվետվությունները ներկայացվում են վարչության պետի հետ համաձայնեցված ժամանակահատվածում:
VI. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Աշխատանքի գնահատման չափանիշներն են.
- Աշխատանքները համարվում են պատշաճ կատարված, եթե դրանք իրականացնելիս պահպանվել են «ՀՀ Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի, Հաշվեքննիչ պալատի կանոնադրության, կանոնակարգի և ներքին իրավական ակտերի պահանջները:
- Աշխատանքները համարվում են ընդունելի, եթե դրանք համապատասխանում են ԵԱՏՄ ոլորտը կարգավորող իրավական դաշտին:
VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Փորձագետն իր իրավունքներն ու պարտականություններն իրականացնում է համաձայն Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների իրավակարգավորումների:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 12.03.2019թ.
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:
Հարցազրույցին անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով: