Երեքշաբթի, 8 Հունվարի 2019 թ.

Հայտարարություն

 

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

 

1. Հաշվեքննիչ պալատի երկրորդ վարչության պետ

(Ծածկագիր՝ 90-2.1-2)

Հիմնական գործառույթները՝

1) Կազմակերպում է Վարչության տարեկան ծրագրի և ընթացիկ աշխատանքային պլանների կազմման աշխատանքները.

2) կազմակերպում է Վարչության տարեկան և ընթացիկ հաշվետվությունների կազմման աշխատանքները.

3) ապահովում է Վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամի հանձնարարականների կատարումը Վարչության աշխատակիցների կողմից.

4) Վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Վարչությունում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ.

5) ղեկավարում է տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում հաշվեքննության կազմակերպման և իրականացման աշխատանքները.

6) մշակում է հաշվեքննության իրականացման ծրագիրը.

7) հաշվեքննության ընթացքում գործնական և մեթոդական օգնություն է ցուցաբերում Վարչության աշխատակիցներին.

8) կազմակերպում և անցկացնում է հաշվեքննության ընթացիկ արձանագրությունների քննարկումներ.

9) կազմում է հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը.

10) կազմակերպում է հաշվեքննության իրականացումն ապահովող նամակների, գրությունների պատրաստումը:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- տնտեսագիտություն(էկոնոմիկա) և կառավարում(մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում. կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում. - Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հաշվեքննիչ պալատի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», « Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև, սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկեր N1, 2):

  • Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 11.01.2019թ.
  • Աշխատավարձի չափը՝ 310.858 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 19, հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ

հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Հաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժին հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

 

ԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ՝   ԴԻՄՈՒՄ