Չորեքշաբթի, 29 օգոստոսի 2018

 

Հայտարարություն 

Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատը (այսուհետ` Հաշվեքննիչ պալատ) ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ

 

1. Հաշվեքննիչ պալատի յոթերորդ վարչության  պետ
(Ծածկագիր՝ 90-2.1-7)

Հիմնական գործառույթները՝
1) Կազմակերպում է Վարչության տարեկան ծրագրի և ընթացիկ աշխատանքային պլանների կազմման աշխատանքները.
2) կազմակերպում է Վարչության տարեկան և ընթացիկ հաշվետվությունների  կազմման աշխատանքները.
3) ապահովում է  Վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամի հանձնարարականների կատարումը Վարչության աշխատակիցների կողմից.
4) Վարչության աշխատանքները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Վարչությունում կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
5) ղեկավարում է տարեկան ծրագրի շրջանակներում Վարչության իրավասությանը վերապահված ոլորտներում հաշվեքննության կազմակերպման և իրականացման  աշխատանքները.
6) մշակում է հաշվեքննության  իրականացման  ծրագիրը.
7) հաշվեքննության ընթացքում գործնական և մեթոդական օգնություն է ցուցաբերում Վարչության աշխատակիցներին.
8) կազմակերպում  և անցկացնում է հաշվեքննության ընթացիկ արձանագրությունների քննարկումներ.
9) կազմում է հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը.
10)կազմակերպում է հաշվեքննության իրականացումն ապահովող նամակների, գրությունների պատրաստումը:

 

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- տնտեսագիտություն(էկոնոմիկա) և կառավարում(մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ  և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների,  կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում. կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին  ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.   
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հաշվեքննիչ պալատի  մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», « Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև, սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (ցանկեր N1, 2):

 

•Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
•Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 03.09.2018թ.
•Աշխատավարձի չափը՝  310.858 ՀՀ դրամ:
•Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան 19, հեռ. 011-888-145,  էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

 

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: 
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
•դիմում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
•տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
•արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
•մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
•անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

 

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ
հեռ. 011-888-145,  էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:                           
•Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են զանգահարել Հաշվեքննիչ պալատի անձնակազմի կառավարման բաժին  հեռ. 011-888-145,  էլ.փոստ՝ kadrer@armsai.am:

 

ԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ՝   ԴԻՄՈՒՄ