2019 թվականի հունիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնա­ժո­ղով­­ներում Հայաստանի հանրապետության 2018 թվականի պետական բյու­ջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննար­կումների ժամանակ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2018 թ. Պետա­կան բյուջեի կատարման վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրա­կա­ցութ­յունը:

Նիստի սկզբում հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդես եկավ հաշվետվությամբ։

Հաշվեքննիչ պալատի նախագահն իր ելույթում նշեց, որ եզրակացությունը կազմելու նպա­տակով պետական բյուջեի կատար­ման գործ­ընթացի կազ­մա­կերպ­ման նկատմամբ հաշվեքննություն է իրա­կա­նացվել Ֆի­նանսների նա­խա­րա­րությունում։ Հաշվեքննության ընթաց­քում կազմվել է ար­ձա­նագ­րութ­յուն, որը սահմանված կարգով ներկայացվել է Ֆի­նանսների նա­խա­­րարին։ Վեր­ջինս կողմից արձանագրության վերա­բեր­­յալ ներկայացվել է դիր­­քորո­շում, որն էլ ամբողջությամբ արտացոլվել է հաշ­­վեքննության արդ­յունք­նե­րի վերաբերյալ ընթացիկ եզրակա­ցութ­յու­նում՝ տա­լով նաև դրանց կա­պակ­­ցութ­­յամբ Հաշվեքննիչ պալատի մեկ­նա­բա­­նութ­յուն­ները։ Նյութը նույնպես ներ­­կայաց­վել է Ազգային ժողով, Կա­ռա­վա­րութ­յուն և հրա­պա­րակվել է Հաշ­վեքննիչ պալատի պաշտոնական կայ­քում։

Լևոն Յոլյանը խոսեց պետական բյուջեի կատարման գործընթացում առկա մի շարք խնդիր­­ների մասին, որոնք, ըստ Հաշվեքննիչ պալատի կարծիքի, չեն բխում այդ գործընթացի թափանցիկության, վերա­հսկե­­լիության և հանրային հաշվետվողականության ապահովման լա­վա­գույն սպասումից: Այդ իսկ պատճառով Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է մի շարք առաջարկություններ, որոնք խիստ սկզբուն­քային են և հետագա լուծման կարիք ունեն:

Անդրադարձ կատարվեց նաև Հաշվեքննիչ պալատի կողմից կատարված պետական բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ վերլուծությանը։ Լևոն Յոլյանը խոսեց նաև բյուջետային առանձին ծրագրերի կատարողականներում արձանագրված խնդիրների մասին։

Ելույթից հետ Հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանեց պատգամավորների հարցերին։

Վերջում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձ­նաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը Ֆինանսների նա­խա­րա­րին առաջարկեց առաջիկայում համատեղ հանդիպում կազմակերպել և քննար­կել Հաշվեքննիչ պալատի առաջարկությունները և դրանց հետա­գա իրականացման հնարավորությունները։

Ծանոթություն. Հայաստանի Հանրապետության 2018 թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը հաստատվել է Հաշվեքննիչ պալատի 2019 թ․ մայիսի 24-ի թիվ 12/1 որոշ­մամբ: Եզրակացությունը տեղադրված է ՀՀ հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում և առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային Ժողովի լիագումար նիստում նույնպես:

 

 

Չորեքշաբթի, Հունիս 5, 2019