ՀՀ հաշվեքննիչ պալատի կանոնադրության համաձայն՝ ֆինանսատնտեսական եվ հաշվապահական հաշվառման վարչությունը.
1) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.
2) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորումը, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, բյուջետային հայտերի կազմումը և ներկայացումը, ֆինանսական գործունեության վերլուծությունը և հաշվետվությունների կազմումը, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփումը և ներկայացումը, ինչպես նաև կազմում է ծախսային նախահաշիվներ և ներկայացնում հաստատման, ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների օգտագործումը.
3) ապահովում է Հաշվեքննիչ պալատի համար գնումների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացումը.
4) ապահովում է Հաշվեքննիչ պալատի վարչական համալիրի շահագործումը, դրա և հարակից տարածքների բարեկարգումը և բարվոք վիճակի պահպանումը, տեխնիկական սպասարկման ապահովման աշխատանքները․
5) կազմակերպում է Հաշվեքննիչ պալատի տարեկան ֆինանսական հաշվետվությունների ամենամյա արտաքին աուդիտ իրականացնող արտաքին աուդիտորական կազմակերպության հետ տարվող աշխատանքները:
6) իրագործում է վարչության աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՆԻՆԱ ՄԱՆՈՒԿԻ ՍԱՀԱԿՅԱՆ

 

Ծնվել է Երևան քաղաքում:
1982թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «նյութատեխնիկական մատակարարում, էկոնոմիկա և պլանավորում՚» ֆակուլտետը:
1980թ. հոկտեմբերից մինչև 2003թ. նոյեմբերը աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում որպես` հաշվապահական հաշվառման և վերահսկողության վարչությունում` հաշվապահ, մեթոդիստ, գլխավոր տնտեսագետ, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետ-գլխավոր հաշվապահ, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի տեղակալ-գլխավոր հաշվապահ:
2003թ. նոյեմբերից մինչև 2008թ. հունվարը աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում, ապա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում` որպես ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:
2008թ. հունվարից մինչ օրս աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատմ որպես` ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ, իսկ 2014թ. փետրվարից ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետն է: