Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հաշվեքննության և աուդիտի հարցերի ենթահանձնաժողովում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և սոցիալական ապահովության ծառայությունում իրականացված հաշվեքննության արդյունքներով նախարարությունում և ծառայությունում ձեռնարկված միջոցառումները։

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, վերը նշված հաշվեքննությունները համակարգող Հաշվեքննիչ պալատի անդամները և հաշվեքննությունն իրականացրած ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ, նախարարության և սոցիալական ապահովության ծառայության ներկայացուցիչներ, փորձագետներ։

 



 

Մասնակիցների կողմից կարևորվեց նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը, ինչը ոչ միայն թույլ կտա լիարժեքորեն իրականացնել Ազգային ժողովի վերահսկիչ գործառույթը, այլ նաև ապահովել Հաշվեքննիչ պալատի կողմից բարձրացվող խնդիրների հետևողական լուծումը գործադիր մարմինների կողմից։ Քննարկվեցին, մասնավորապես, ընտանեկան նպաստի և կենսաթոշակային համակարգերում բացահայտված միլիարդավոր ռիսկերի վերացման հարցերը, նշվեց կենսաթոշակների և ընտանեկան նպաստի միջոցների հասցեականության ապահովման հարցը (Այսպես, Հայաստանի Հանրապետությունից բացակայող քաղաքացիներին  2017 թվականին վճարվել է12 ամիս և ավելին բացակայողներին՝ 619,1 մլն դրամ, 3-9 ամիս բացակայողներին՝ 4 մլրդ դրամ)։

Մասնակիցները կարևորեցին գործադիր մարմնի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների հետևողական լուծումը հստակ ժամանակացույցով և ողջամիտ ժամկետներում։

Քննարկման մասնակիցները հաստատեցին պատրաստակամությունը պարբերաբար դարձնել այսպիսի աշխատանքային հանդիպումները։

 

 

 

 

 

Հինգշաբթի, Հուլիս 4, 2019