2023թ․ մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ հաշվեքննիչ պալատի հերթական նիստը։
Նիստի ընթացքում հաստատվել է ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի վերաբերյալ եզրակացությունը։
Նիստի ընթացքում քննարկվել է նաև Հաշվեքննիչ պալատի էթիկայի կանոնների գործնական կիրառման մշտադիտարկման մասին զեկույցը, որի շրջանակներում տրամադրված մասնագիտական առաջարկությունների հիման վրա առաջիկայում Հաշվեքննիչ պալատը կկատարելագործի էթիկայի կանոնների գորիքակազմը։
Հաշվեքննությունների որակը բարելավելու և դրանց բնականոն ընթացքն ապահովելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև Հաշվեքննիչ պալատի մի շարք որոշումներում։

 

Հրապարակման ենթակա բոլոր որոշումներին հնարավոր է ծանոթանալ այս հղմամբ:
 

 

Հինգշաբթի, Մայիս 25, 2023