2019թ. հոկտեմբերի 14-ին ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պալատի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին Հաշվեքննիչ պալատի անդամներ, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։

Պալատի անդամների որոշմամբ քննարկվեց և հաստատվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում իրականացված կատարողականի հաշվեքննության արդյունքների (ներառյալ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքների) վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը (եզրակացությանը ծանոթացեք այս հղմամբ):

Քննարկումների արդյունքում հաստատվեցին.

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի կողմից պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության հաշվեքննության

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հաշվեքննության

- Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնության» ՓԲԸ-ի ստուգման 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող հաշվեքննության շրջանակներում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում ստուգման առաջադրանքները:

Օրակարգով նախատեսված հարցերի վերաբերյալ պալատը կայացրեց հետևյալ որոշումները՝ պալատի անդամների որոշմամբ լրացումներ կատարվեցին ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության ծրագրում և նույն թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 19/6, 19/4, 19/7 և ապրիլի 26-ի թիվ 9/9 որոշումների մեջ: 

 

Հաշվեքննիչ պալատի նիստերի ընթացքում կայացրած հրապարակման ենթակա որոշումներին ծանոթացեք այս հղմամբ։

 

 

 

 

 

 

Չորեքշաբթի, Հոկտեմբեր 16, 2019