2023թ․ ապրիլի 14-ին տեղի է ունեցել Հաշվեքննիչ պալատի բարեփոխումների շրջանակում միջազգային համագործակցության համակարգման առցանց հանդիպում։ Հանդիպմանը մասնակցում էին Եվրոպական միության Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության համատեղ SIGMA ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ԱՄՆ աուդիտի բարձրագույն մարմնի (GAO), Շվեդիայի աուդիտի ազգային գրասենյակի, ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) գրասենյակի, ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագրի և միջոցառումների պլանի իրականացման մշտադիտարկման արդյունքները, մոտ ապագայում նախատեսվելիք միջոցառումները, ինչպես նաև քննարկվել են նոր ռազմավարական պլանավորման մեկնարկին առնչվող հարցեր:
Հաշվեքննիչ պալատի գործընկերներն իրենց գոհունակությունն են հայտնել համագործակցության ծրագրերի հաջող ընթացքի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու իրենց շահագրգիռ մասնակցությունը Հաշվեքննիչ պալատի բարեփոխումների օրակարգային միջոցառումների իրագործմանը։