2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ բնապահպանության նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմայով (իրավաբանական վարչության հետ համատեղ)

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ծնվել է 1956թ. փետրվարի 16-ին Վրաստանի Հանրապետության Ախալցիխե քաղաքում:
1980թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի
պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը, աշխատել է<<Երքիմշին>>տրեստում, եղել է ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, սեկտորի վարիչ, ապա կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչի տեղակալ և գործերի կառավարիչ, Հայաստանի երիտասարդական միութան գործերի կառավարիչ, այնուհետեւ աշխատել է<<Հայք>>միավորումում, որպես գլխավոր հաշվապահ,<<Հայէկոնոմբանկի>>Էջմիածնի մասնաճուղի կառավարիչ,<<Հայագրոբանկի>>ԲԲԸ, գործերի կառավարիչ, տնօրեն, ապա` գլխավոր տնօրենի տեղակալ:
2003-2007թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա` հանձնաժողովի նախագահ: 2007թ.-ից՝ ՀՀ վերահսկիչ պալատի տասերորդ վարչության պետն է:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի տասներորդ վարչության պետն է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: