2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմայով

 

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԻԿԻ ՎԱԹՅԱՆ

Ծնվել է 1979 թ-ի սեպտեմբերի 14-ին ծառայողի ընտանիքում: 1996թ-ին ավարտել է Լ. Շանթի անվ. թիվ 4 միջնակարգ դպրոցը գերազանցության մեդալով:
1996թ-ից 2000թ-ը սովորել է ՀՀ Գյուղատնտեսական Ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետի "Հաշվապահական հաշվառում և աուդիտ" բաժնում: Ավարտելով ստացել է նշված մասնագիտությամբ բարձրագույն կրթության դիպլոմ:
2016թ-ին ավարտել է ՀՀ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը:
18.11.1997թ-ից 01.07.2000թ-ը ուսման հետ զուգահեռ աշխատել է "Թուղթարդ" ԲԲԸ-ում որպես հաշվետար :
20.06.2000թ-ից 28.05.2002թ-ը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, ավարտելով ստացել է կրտսեր լեյտենանտի կոչում :
03.07.2002թ-ից 30.12.2003թ-ը աշխատել է "Կարտոնտարա" ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահի տեղակալ, իսկ 30.12.2003-ից մինչ 01.09.2005թ-ը` ֆինանսների գծով տնօրեն:
26.02.2007թ-ից 02.03.2009թ-ը աշխատել է Երևանի Քաղաքապետարանի "Քաղաքաշինություն" ՊՓԲԸ-ում`որպես տնտեսագետ, իսկ 02.03.2008թ-ից մինչև 02.11.2009թը` առաջին կարգի մասնագետ:
03.02.2010թ-ից 25.10.2010թ-ը տնօրինել է "Ֆլաուերս Դեկոռ" ՍՊԸ-ն:
03.05.2010թ-ից 01.04.2011թ-ը աշխատել է Երևանի Քաղաքապետարանի "Հողի և ունեցվածքի գործայնություններ" ՓԲԸ-ում որպես առաջին կարգի մասնագետ:
26.10.2011թ-ից աշխատում է Վերահսկիչ պալատի 6-րդ վարչությունում որպես մասնագետ:
07.02.2012թ-ից մինչև 15.04.2014թ-ը աշխատել է ՎՊ 8-րդ վարչությունում որպես առաջատար մասնագետ :
28.04.2014թ-ից մինչև 10.05.2016թ-ը աշխատել է ՎՊ 8-րդ վարչությունում որպես գլխավոր մասնագետ:
10.05.2016թ-ից մինչ օրս աշխատում է վերահսկիչ պալատում որպես վեցերորդ վարչության պետ:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի վեցերորդ վարչության պետն է:
Ամուսնացած է ունի երկու երեխա`դուստր և որդի: