ՎԱՐԴԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

1990-1991թթ. Աշխատել է ՀԽՍՀ ֆինանսների մինիստրության պետական հարկային տեսչությունում, որպես տեսուչ:

1991-1992թթ. Երևան քաղաքի պետական հարկային հատուկ վարչության 2-րդ բաժնի տեսուչ:

1992-1994թթ. ՀՀ ՀՊՏ Երևանի Արաբկիրի շրջանի օպերատիվ բաժնի տեսուչ, բաժնի պետ, ՌԴ-ում ՀՀ ՀՊՏ օպերատիվ վարչության ներկայացուցիչ:

1994-1996թթ. «Տեխնոստրոմ» ՍՊԸ-ում՝ փոխտնօրեն:

1997թ. ՀՀ սեփականաշնորհման և օտարերկրյա ներդրումների նախարարության «Փոքր» օբյեկտների բաժնի պետ:

1998թ. «Էներգապետհսկողություն» գլխավոր վարչության նավթամթերքների հսկողության տեսչության պետ:

1998-2000թթ. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի Կենտրոնական տարածքային կենտրոնի տնօրեն:

2002-2007թթ. ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահի խորհրդական, արտասահմանյան փոխառությունների և վարկերի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի տեղակալ, վարչության պետի տեղակալ:

2007թ. ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 10-րդ վարչության պետի տեղակալ:

2015թ. սեպտեմբերի 7-ին նշանակվել է ութերորդ վարչության պետ:  

օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի ութերորդ վարչության պետն է:

1990թ. ավարտել է ԵրԺՏԻ պլանատնտեսագիտական ֆակուլտետը


Ծնվել է 1969թ. նոյեմբերի 21-ին Իջևան քաղաքում:

ՀՀ Նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 469 հրամանագրով բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրով:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

VIII Վարչությունը հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ Պալատի 2019 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված օբյեկտներում: