«Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի որոշմանը համաձայն մեդալ է շնորհվել հաշվեքննիչ պալատի անդամ Ա․ ՆՌԱՆՅԱՆԻՆ, hաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կ․ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ և նույն վարչության գլխավոր մասնագետ Է․ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ։
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում պարգևատրվել են նաև մի խումբ պետական և հասարակական գործիչներ, հանրային հատվածի ներկայացուցիչներ։
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, իր շնորհավորական ուղերձում նշել է. «Այդ պարգևներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր և բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաև՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների ղեկավարների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ դուք փայլուն ձևով ներկայացրել եք նաև մեզ»:
Մեդալները հանձնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։