2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմայով (ութերորդ վարչության հետ համատեղ)

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՏԻԳՐԱՆ ՎԱՀԱԳԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Ծնվել է 1965 թվականին Գյումրի քաղաքում: Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկա ֆակուլտետի առևտրի էկոնոմիկա մասնագիտությունը: Սովորել է նույն ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության և նրա ճյուղերի էկոնոմիկա, պլանավորում և կառավարման կազմակերպում մասնագիտությամբ» ասպիրանտուրայում:
Աշխատել է ՀՀ նախարարների խորհրդին առընթեր պետական ունեցվածքի տնօրինման և ապապետականացման կոմիտեում, ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությունում: Եղել է ՀՀ սեփականաշնորհման նախարարության ձեռնարկությունների բաժնի պետ, վերահսկողության տեսչության պետ, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ, «Հայբյուրեղապակի» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության վառելիքաէներգետիկ համալիրի ծրագրերի բաժնի պետ, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի էրեբունի տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի պետի տեղակալ գրանցման գծով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մասնավորեցման վարչության պետ, պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ:
2008 թվականից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում որպես բաժնի պետ, այնուհետև վարչության պետի տեղակալ: 2013 թվականի հուլիսի 13-ից չորրորդ վարչության պետն է:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետն է:
Ամուսնացած է, ունի 3 երեխա: