ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշմամբ հոկտեմբերի 13-ը նշվում է որպես աղետների ռիսկի նվազեցման միջազգային օր:

Արտակարգ իրավիճակներն անմիջական սպառնալիքներ են ստեղծում մարդու կյանքի և առողջության նկատմամբ: Այդ սպառնալիքներին արձագանքը կարող է համարժեք լինել, եթե առողջապահական համակարգը դիմակայուն է:

Հաշվեքննիչ պալատը հաստատել է Առողջապահական ենթակառուցվածքի դիմակայունությանը նվիրված հաշվետվությունը:

Հանրապետությունում առկա հիվանդանոցային մահճակալների թիվը 12 հազար է՝ ևս 4 հազարի ծավալման հնարավորությամբ։

Սակայն արտակարգ իրավիճակով պայմանավորված կա­րի­քը կարող է գերազանցել համակարգի առկա կարո­ղու­թ­­յունները։

Հայաստանի համար ամենաէական ռիսկն ուժեղ երկրաշարժն է, երբ ծանր ու միջին ծանրության վիրա­վոր­նե­­րի թի­վը կարող է հասնել մինչև 120 հազարի։

Մահճակալային ֆոնդի 2/3-ը կենտ­րոնացած է մայրաքաղաքում և բարձր խոցե­լի է։ Առողջապահական ենթակառուցվածքը հիմնակա­նում կառուցվել է մինչև 1988 թվականը և անգամ նախագծային մակարդակում չի համապատասխանում գործող շինարարական ­նորմերին։

Որպես հետևանք, արտակարգ ի­րավիճակներում առողջապահական ենթակառուց­վածքն ինքը կարող է տուժել՝ սահ­մա­նա­փա­կե­լով առողջապահական ծառայությունների հասանելիությունն այն պա­հին, երբ դրանց կարիքը կրիտիկական է դառնում։

Հաշվեքննիչ պալատը ներկայացրել է մի շարք առաջարկներ՝ ուղղված տվյալ ոլորտում հանրային կառավարման բարելավման միջոցով առողջապահական համակարգի դիմակայունության բարձրացմանը և հնարավոր արտակարգ իրավիճակներում մարդկային կորուստների նվազեցմանը։

 

* * *

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

secretariat@armsai.am
www.armsai.am
LinkedIn: audit-chamber-of-armenia

  


 

Երկուշաբթի, Հոկտեմբեր 14, 2024