ՀՀ հաշվեքննիչ պալատի և Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի համագործակցության խորացման և ՀՊ-ի կարողությունների հզորացման ուղղությամբ աջակցության հարցերի քննարկման նպատակով Շվեդիայի ազգային աուդիտի գրասենյակի պաշտոնական պատվիրակությունը՝ միջազգային համագործակցության գծով Շվեդիայի գլխավոր աուդիտորի տեղակալ Քաթարինա Քեպպլինի գլխավորությամբ, 2020 թ. փետրվարի 17- 20-ը գտնվելու է Երևանում:
Այսօր կայացավ ՀՊ նախագահ Լևոն Յոլյանի հանդիպումը պատվիրակության անդամների հետ: Կողմերը քննարկեցին Շվեքդիայի ԱԱԳ-ի և ՀՊ համագործակցության եզրերը և ՀՊ-ին հնարավոր մասնագիտական հզորացմանն ուղղված աջակցության հիմնական ուղղությունները: Շվեդիայի ԱԱԳ-ն իրականացնում է աուդիտի բարձրագույն մարմինների կարողությունների հզորացմանն ուղղված նմանատիպ աջակցության ծրագրեր տարբեր մայրցամաքներում:
Պատվիրակության այցի նպատակն է՝ ԻՆՏՈՍԱԻ համայնքում բարձրագույն աուդիտի մարմինների կարողությունների հզորացման գործիքի շրջանակներում ՀՀ ՀՊ մասնագիտական աջակցության ծրագրի շրջանակի քննարկումը, որը կներառի մասնագիտական վերապատրաստումներ, աշխատաժողովներ, որակի հսկողության համակարգի հզորացում և այլ ուղղություններ:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև հանդիպում ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հետ: