
ՆԻՆԱ ՄԱՆՈՒԿԻ ՍԱՀԱԿՅԱՆ
1980թ. հոկտեմբերից մինչև 2003թ. նոյեմբերը աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում որպես` հաշվապահական հաշվառման և վերահսկողության վարչությունում` հաշվապահ, մեթոդիստ, գլխավոր տնտեսագետ, հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետ-գլխավոր հաշվապահ, ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի տեղակալ-գլխավոր հաշվապահ:
2003թ. նոյեմբերից մինչև 2008թ. հունվարը աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեում, ապա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում` որպես ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
2008թ. հունվարից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատմ որպես` ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ, իսկ 2014թ. փետրվարից ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետն է:
1982թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «նյութատեխնիկական մատակարարում, էկոնոմիկա և պլանավորում՚» ֆակուլտետը
Ծնվել է 1958 թ. Երևան քաղաքում:
Ամուսնացած չէ: