ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱԴԵՎՈՍԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Աշխատել է «Երքիմշին» տրեստում, եղել է ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, սեկտորի վարիչ, ապա կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչի տեղակալ և գործերի կառավարիչ, Հայաստանի երիտասարդական միութան գործերի կառավարիչ, այնուհետեւ աշխատել է «Հայք» միավորումում, որպես գլխավոր հաշվապահ, «Հայէկոնոմբանկի» Էջմիածնի մասնաճուղի կառավարիչ, «Հայագրոբանկի» ԲԲԸ, գործերի կառավարիչ, տնօրեն, ապա` գլխավոր տնօրենի տեղակալ

2003-2007թթ եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության, սոցիալական և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա` հանձնաժողովի նախագահ

2007թ. ՀՀ վերահսկիչ պալատի տասերորդ վարչության պետն է

oրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի տասներորդ վարչության պետն է:

1980թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը


Ծնվել է 1956թ. փետրվարի 16-ին Վրաստանի Հանրապետության Ախալցիխե քաղաքում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

X Վարչությունը աշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ Պալատի 2019 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված օբյեկտներում: