2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի , հարկերի և հավաքագրումների) գումարների հաշվեգրում և բաշխում, դրանք, որպես եկամուտ, բյուջեներ փոխանցում (համատեղ)», «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում», «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» (երկրորդ վարչության հետ համատեղ),  «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում» թեմաներով

Վարչությունը` 

  1. կազմակերպում է  Հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշվեքննության գործընթացի մեթոդական ապահովումը.
  2. կազմակերպում է հաշվեքննության ստանդարտների նախագծերի, մեթոդական ցուցումների նախագծերի, ձեռնարկների նախագծերի, հաշվեքննության գործընթացում օգտագործվող փաստաթղթերի օրինակելի ձևերի և այլ մեթոդական փաստաթղթերի (ներառյալ` դրանցում լրացումների և փոփոխությունների) մշակումը և դրանք ներկայացնում հաստատման.
  3. մշակում և ներկայացնում է մասնագիտական կարողությունների շարունակական զարգացման ծրագրի, գործունեության ծրագրի կազմման համար հիմք հանդիսացող ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանության, հաշվեքննության իրականացման մեթոդաբանության և ուղեցույցների, հաշվեքննիչ պալատի անդամների գործունեությանն առնչվող՝ միջազգային իրավական պրակտիկայով պայմանավորված ուղենշային չափանիշների   նախագծեր․
  4. Հաշվեքննիչ պալատի որոշման հիման վրա իրականացնում է հաշվեքննություն, այդ թվում` ստուգում.
  5. կազմում և ներկայացնում է Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան հաղորդման, պետական բյուջեի կատարման եզրակացության, Հաշվեքննիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծերը.
  6. ապահովում է Հաշվեքննիչ պալատի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ.
  7. մշակում է Հաշվեքննիչ պալատի շարունակական զարգացման ծրագրերի նախագծերը.
  8. իրականացնում է <<Հաշվեքննիչ պալատի մասին>> ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված հաշվեքննության արդյունքների վերլուծություններ․
  9. իրագործում է վարչության աշխատակիցների պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթները։
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ԿԱՐԵՆ ՎԱՍԻԼԻ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

 

Ծնվել է 1979թ. հունիսի 28-ին Երեւանում, գերազանցության դիպլոմով ավարտել ՀՀ պետական տնտեսագիտական ինստիտուտն ու նույն ինստիտուտի ասպիրանտուրան, աշխատել "Հայներարտ" բանկում, որպես վարկային մենեջեր, "Հայկապ" բանկի գանձապետարանի արտարժութային եւ ֆոնդային գործառնությունների վարչությունում, Հայխնայբանկի ֆինանսական վերահսկողության եւ մեթոդաբանության խմբում, "Հայաուդիտ" ՍՊԸ-ում եւ ՀՀ ԿԱ ՀՊԾ իրավաբանական վարչությունում:
2005 թվականից աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչությունում, որպես մասնագետ, նույն թվականից` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վերլուծական եւ մեթոդաբանական վարչությունում, որպես գլխավոր մասնագետ, ապա` տեսչության պետ:
2007 թվականի նոյեմբերից ՀՀ վերահսկիչ պալատի վերլուծության եւ մեթոդաբանության վարչության պետն էր:
2008 թվականի հուլիսից` ՀՀ վերահսկիչ պալատի մեթոդաբանության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միջազգային կապերի վարչության պետ: 2014թ.-ի փետվարից՝ ՀՀ վերահսկիչ պալատի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության պետ:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետն է:
Տնտեսագիտության թեկնածու: Համատեղության կարգով դասավանդում է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտում, ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
Անկուսակացական է, ամուսնացած է, ունի երկու երեխա: