Հաշվեքննություն է իրականացնում ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2019 թ․ գործունեության ծրագրով նախատեսված հաշվեքննության օբյեկտներում

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ԱՐՄԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՐԳՍՅԱՆ


Ծնվել է 1983 թ. հունիսի 5-ին, Թբիլիսի քաղաքում, Վրաստան: 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


2005 թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը.

2005-2008 թթ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում և հանրային ֆինանսներ» բաժինը:

2008 թ. պաշտպանել է «Ռազմավարական կառավարման հիմնախնդիրները հանրային քաղաքականության ոլորտում» թեմայով գիտական թեզը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչում: 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


► Աշխատել է "Prime insurance brokers" ապահովագրական բրոքերային ընկերությունում, որպես գնահատող մասնագետ

►  «Զով» ՍՊԸ-ում որպես փոխտնօրեն

►  Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում, որպես դասախոս

2009 թ. աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես գլխավոր մասնագետ, 2012 թ.՝ չորրորդ վարչության պետի տեղակալ, 2017 թ. հունիսի 15-ին նշանակվել է առաջին վարչության պետ:

►  օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի առաջին վարչության պետն է:



Ամուսնացած է, ունի երկու երեխա: 
 

 

 

Հաշվեքննություն է իրականացնում Հաշվեքննիչ Պալատի  2019 թվականի գործունեության տարեկան ծրագրով նախատեսված օբյեկտներում: