ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասում գնումների ավագ մասնագետ Թանվիր Հոսեյնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ՀԲ-ի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի շրջանակներում գնումների ոլորտում անցկացվող վերահսկողության վերաբերյալ առաջնահերթ հարցեր ու խնդիրներ: Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ վերահսկիչ պալատին՝ Համաշխարհային բանկի վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ներդրվող և կատարելագործվող ՀԲ-ի՝ գնումներին վերաբերող տեղեկատվական համակարգերին առցանց հասանելիություն տրամադրելու վերաբերյալ խնդիրներին: Կողմերը պայմանավորվեցին նաև առաջիկայում ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակիցների համար կազմակերպել Համաշխարհային բանկի ընթացակարգերով իրականացվող գնումների վերահսկողության հատուկ դասընթացներ, որից հետո իրականացնել նաև համատեղ ուսումնասիրություններ (աուդիտ) ՀՀ-ում ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագրերի գնումների ոլորտում:

Երկուշաբթի, Հոկտեմբեր 23, 2017