Ասիական երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինների (ASOSAI) կազմակերպությունը «ԿՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների մեղմացում» ծրագրի շրջանակներում հաստատել է ՀՀ հաշվեքննիչ պալատի ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու հայտը, որի հիման վրա ՀՀ հաշվեքննիչ պալատը ստացել է 14,294 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները բարելավելու նպատակով:
Վերնշված ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջեի մուտքերում և ելքերում արտացոլելու նպատակով Հաշվեքննիչ պալատը դիմել էր ՀՀ կառավարությանը, որը ՀՀ կառավարության 2021թ. սեպտեմբերի 24-ի թիվ 1557-Ն որոշմամբ հաստատել է ՀՀ հաշվեքննիչ պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 21,661.4 հազ. դրամ դրամաշնորհային միջոցների տրամադրումը:
Ստացված միջոցները կուղվեն ՀՀ հաշվեքննիչ պալատի ենթակառուցվածքներին հետևյալ ուղղություններով.
- Հաշվեքննիչ պալատի նիստերի դահլիճը կապահովվի տեսակոնֆերանսների համար անհրաժեշտ սարքավորումներով,
- Հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումները կհամալրվեն դյուրակիչ համակարգիչներով և համակարգչային տեխնիկայով։