Հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստերի շրջանակներում անցել է «ՀՀ 2018թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի քննարկմանը:
ՀՀ կառավարության 2018 թվականի ՀՀ պետականբյուջեի կատարման մասին ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրեց պալատի նախագահ ԼևոնՅոլյանը. «Պալատը փաստաթղթի վերաբերյալ տվել է «դրական եզրահանգում», քանի որ հաշվեքննության իրականացման համար ստացված տեղեկատվությունը բավարար է, և էական խեղաթյուրումներ չեն հայտնաբերվել»:
Յոլյանը, շարունակելով ելույթը, ներկայացրել է կառույցի առաջարկներն ու խնդիրները, որոնք, ըստ պալատի, սկզբունքային են և արժանի առավել ուշադրության: Հաշվի առնելով պետական բյուջեի կատարման գործընթացում առկա մի շարք խնդիրները՝ Յոլյանը ներկայացրել էխնդրի լուծման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի առաջարկները:
Հաշվեքննիչ պալատը վերլուծել է նաև պետականբյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների կատարողականը: Վերլուծության արդյունքները մանրամասն ներկայացված են եզրակացության մեջ:
Յոլյանը իր զեկույցում ներկայացրեց նաև պետական բյուջեի ծախսերի գործառնական դասակարգման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:
Ելույթի ավարտին Լևոն Յոլյանը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցադրումներին:
Ծանոթություն. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը տեղադրված է հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ www.armsai.am :
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի ելույթի ամբողջական տարբերակին ծանոթացեք այս հղմամբ: