Հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստերի շրջանակներում անցել է «ՀՀ 2018թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցի քննարկմանը:

ՀՀ կառավարության 2018 թվականի ՀՀ պետականբյուջեի կատարման մասին ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացրեց պալատի նախագահ ԼևոնՅոլյանը. «Պալատը փաստաթղթի վերաբերյալ տվել է «դրա­կան եզրա­հանգում», քանի որ հաշվեքննության իրա­կանացման համար ստաց­ված տեղեկատվությունը բա­վարար է, և էական խեղաթյուրումներ չեն հայտ­նա­բեր­վել»:

Յոլյանը, շարունակելով ելույթը, ներկայացրել է կառույցի առաջարկներն ու խնդիրները, որոնք, ըստ պալատի, սկզբունքային են և արժանի առավել ուշադրության: Հաշվի առնելով պետական բյուջեի կատարման գործընթացում առկա մի շարք խնդիրները՝ Յոլյանը ներկայացրել էխնդրի լուծման վերաբերյալ հաշվեքննիչ պալատի առաջար­կները:

Հաշվեքննիչ պա­լա­տը վեր­լուծել է նաև պետականբյուջեի ոչ ֆի­նան­­սական ցուցանիշների կա­տա­րողականը: Վերլուծութ­յան արդյունքները մանրամասն ներ­կա­յաց­ված են եզ­րա­կացության մեջ:

Յոլյանը իր զեկույցում ներկայացրեց նաև պետական բյուջեի ծախսերի գործառնական դա­սա­կարգման վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները:

Ելույթի ավարտին Լևոն Յոլյանը պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցադրումներին:

Ծանոթություն. «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացությունը տեղադրված է հաշվեքննիչ պալատի պաշտոնական կայքում՝ www.armsai.am :

Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի ելույթի ամբողջական տարբերակին ծանոթացեք այս հղմամբ:

 

 

 

 

 

 

 

 

Հինգշաբթի, Հունիս 20, 2019