2018թ. գործունեության տարեկան ծրագրի շրջանակներում հաշվեքննություն կիրականացնի «ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, բյուջետային մուտքերի ապահովում և պետական սեփականության կառավարում», «Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության  զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող համայնքների  գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով  անասնապահական ուղղվածություն ունեցող համայնքների արոտավայրերի ջրարբիացում, ցանցերի կառուցում և դաշտային  ճանապարհների  անցանելիության ապահովում», «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին շինարարության նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում» թեմաներով

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ԺՈՐԱ ՄԱՔՍԻՄԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Ծնվել է 1966թ. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը: 1984-1986թթ. ծառայել է Խորհրդային բանակում: Աշխատել է Հրազդանի շրջխորհրդի գործադիր կոմիտեի կապիտալ շինարարության բաժնում, որպես ինժեներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության Հրազդանի շրջանի տարածքային զբաղվածության կենտրոնում` գլխավոր մասնագետ, այնուհետև` բաժնի պետ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության վարչության Կոտայքի տարածքային բաժնում, որպես 1-ին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությունում` առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ, այնուհետև` գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ:
2008թ.-ից աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում, որպես գլխավոր մասնագետ, ապա` վարչության պետի տեղակալ: 2011թ.-ից հինգերորդ վարչության պետն է:

Օրենքի ուժով 2018թ. ապրիլի 9-ից ՀՀ hաշվեքննիչ պալատի հինգերորդ վարչության պետն է:
Անկուսակցական է:
Ամուսնացած չէ: